Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՇՈՒՏ Է

Հուլիս 29,2008 00:00

\"\"

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն օրերս հայտարարեց, թե հաջորդ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Առավոտի» հարցին, թե ինքն առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը ապագա նախագահական ընտրություններում՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Ապագա ընտրություններին իմ մասնակցության մասին չեմ էլ մտածել: Կարծում եմ, առհասարակ ժամանակավրեպ է դրա մասին խոսելը»: Հիշեցրինք, որ Հայ ազգային կոնգրեսը նախատեսում է. եթե իր պայմանները չկատարվեն ու երկխոսությունը չկայանա՝ պահանջել արտահերթ ընտրություններ, եւ պրն Դեմիրճյանն արձագանքեց. «Երբ որ լինեն ընտրությունները՝ այդ ժամանակ կխոսենք»:
Կարդացեք նաեւ՝ 

Լուսանկարում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը երեկ զրուցում էին Ազատության հրապարակին հարակից սրճարանում: Հետո նրանք գնացին Հյուսիսային պողոտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել