Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՈՀ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ՞Ն

Հուլիս 26,2008 00:00

Չճանաչված Աբխազիայի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները ռուս զինվորականների գաղտնի աջակցությամբ Կոդորի կիրճը կգրոհեն առաջիկա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով «Վզգլյադ» թերթը, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պաատա Դավիթայան: Ըստ նրա, այդ ժամանակաշրջանում եղանակային ծանր պայմանների պատճառով Վրաստանը չի կարողանա աջակցություն ցույց տալ Կոդորի կիրճում տեղակայված իր ուժերին:

Նշենք, որ այդ կիրճը Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող աբխազական միակ շրջանն է: Դավիթայայի տվյալներով, օպերացիայի պլանի մշակմամբ զբաղվում է Աբխազիայի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Անատոլի Զայցեւը: Վրաց պատգամավորը հայտարարել է նաեւ, որ Կոդորի կիրճի ստորին մասում արդեն իսկ աբխազական ուժեր են կենտրոնացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել