Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԺԻ ԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 25,2008 00:00

Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ Գյումրիում Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպման եկածների առջեւ ելույթ ունենալով, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը հայտարարել էր. «Մենք արդեն հոգնել ենք թալանից, չաղ-չաղ թագավորներից եւ գժի թուղթ ունեցող պաշտոնյաներից: Մենք պետք է վճռականություն ունենանք սա փոխելու համար»: Օրերս պրն Շահբազյանին հիշեցրինք իր այս պնդումը ու փորձեցինք պարզել, թե կոալիցիայի անդամ կուսակցության ներկայացուցչի կարծիքով՝ իրենց հաջողվե՞լ է ինչ-որ բան փոխել այս առումով: Մեր երկխոսությունը ներկայացնում ենք առանց փոփոխությունների:

– Պրն Շահբազյան, ինչպիսի՞ն է վիճակը թալանը դադարեցնելու, չաղ-չաղ թագավորներից եւ գժի թուղթ ունեցող պաշտոնյաներից ազատվելու առումով:

– Դրա համար մենք կոալիցիայի մեջ մտել ենք պայմաններ դնելով: Եվ այդ պայմանները մեզ համար հիմք են: Դրանցով պայմանավորում ենք կոալիցիայի մեջ լինելը: Այսինքն՝ սկսվել է մի պրոցես: Հույս ունենք, ակնկալում ենք, պիտի պայքարենք, որ դրանք ժամանակավոր ինչ-որ գործողություններ չլինեն, այլ լինի ծրագիր՝ պետության, կառավարության հետեւողական ծրագիր:

– Նաեւ գժի թուղթ ունեցող պաշտոնյաների վերաբերյա՞լ ծրագիր:

– Դե, հիմա, հատուկ գժի թուղթ ունեցողի համար… ընդհանրապես իշխանությունը բարոյական դարձնելու, իշխանությունն արդար ու մաքուր դարձնելու ծրագիր: Այսինքն՝ դրա մեջ մտնում է նաեւ դա:

– Այն պաշտոնյաները, որոնք, որքան հայտնի է՝ գժի թուղթ ունեն, առայժմ շարունակում են պաշտոնավարել:

– Ա՛յ, մենք պիտի հասնենք նրան, որ նմանները չպաշտոնավարեն:

– Իսկ չաղ-չաղ թագավոր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեիք:

– Տարբեր տարածքներում կան չաղ-չաղ թագավորներ, որոնք իրենց թագավոր են զգում իրենց տարածքներում: Կա՞ն այդպիսիք:

– Այո, կան: Եվ նրանց գերակշիռ մեծամասնության հետ ՀՅԴ-ն նույն կոալիցիայի մեջ է:

– Հայաստանում ընդհանրապես կան. մե՜ջ ենք, մե՜ջ չենք… Այսինքն՝ խնդիրը… դե, հիմա, որ խորանանք՝ Հայաստանում շատ կան նմանները, չէ՞:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031