Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱ՞ՆԸ

Հուլիս 25,2008 00:00

\"\"

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում պնդել է, որ խորհրդարանի ընտրությունից առաջ երբ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ցանկացել է ֆիզիկապես վերացնել Գագիկ Ծառուկյանին՝ կատարել է Արմեն Գեւորգյանի պատվերը: Այսինքն՝ Գեղամյանը խոսելով այդ մասին, կատարել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Գեւորգյանի հանձնարարականը: Հմայակ Հովհաննիսյանը, ըստ lragir.am-ի, նշել է, թե դրա նպատակը եղել է այն, որ «Բարգավաճ Հայաստանին» տրվեր ՀՀԿ-ին ընդդիմադիրի կերպար եւ այն ձայն տաներ բողոքական զանգվածից: Դրա նպատակը, ըստ քաղաքագետի, այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով խորհրդարանում ձեւավորեր իր մեծամասնությունը կամ գոնե լուծեր մինիմում ծրագիրը: Հմայակ Հովհաննիսյանը նշել է, թե Գեղամյանը Գեւորգյանի
այդ հանձնարարությունը կատարել է լավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել