Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հուլիս 24,2008 00:00

\"\"

Երեկ «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կրկին ներկայացնելով ընդդիմության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերության եւ Ցեղասպանության խնդրի վերաբերյալ՝ նշել է, թե իրենք կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունն առանց նախապայմանի կարգավորելուն: Նա միաժամանակ շեշտել է, որ եթե Ցեղասպանությունը չլիներ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգ ներառելու՝ իշխանության որոշումը, ապա Թուրքիան չէր առաջարկի ստեղծել հայերի համար վիրավորական՝ պատմաբանների հանձնաժողով: Այդ առաջարկն ընդունելու Սերժ Սարգսյանի քայլը Լ. Զուրաբյանը համարել է Ցեղասպանությունը կասկածի տակ առնելու եւ ուրացման դրսեւորում: Ինչ վերաբերում է Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրելուն, ապա՝ Լ. Զուրաբյանի ասելով, Շարժման կենտրոնը ողջունում է դա, եւ եթե Գյուլը որոշի գալ Հայաստան, ընդդիմությունն այդ պարագայում կվարվի՝
ինչպես վայել է քաղաքակիրթ աշխարհում՝ հյուրերին ընդունելիս:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել