ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով երեկ փոխվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, չբացակայելու մասին ստորագրությամբ: Երեկ երեկոյան Գ. Եղիազարյանը, որը ձերբակալվել էր մարտի 3-ին, եւ որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով («պետական իշխանության յուրացում»), այցելեց Հյուսիսային պողոտայում արդեն 19-րդ օրը շուրջօրյա նստացույց հայտարարած իր համախոհներին: