Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտարկյալ ազատությունը

Հուլիս 19,2008 00:00

Հանուն Ազատության պայքարը չի կարող կասեցվել, այն ընդամենը տեղափոխվում է

2007–ի սեպտեմբերից մեկնարկած եւ 2008–ի փետրվարին Ազատության հրապարակում հանգրվան գտած մեր պայքարը՝ նույնպես: Այն ընդամենը ժամանակավորապես տեղափոխվել է:

Մեզ բռնի ուժով վտարեցին Ազատության հրապարակից, բայց մենք մեր պայքարը շարունակեցինք Մյասնիկյանի արձանի մոտ, մեզ վրա կրակեցին, բայց մենք գումարեցինք պայքարը Հյուսիսային պողոտայում, թաքստոցում, տներում, բանտախցերում: Ամեն անգամ հերթական տեղաշարժի ժամանակ մենք տանում ենք մեր պայքարը մեզ հետ. մեր պայքարը մեր մեջ է: Բայց միեւնույն է՝ մեզանից երկուսը պահում են մեր Ազատության Տունը, պահում են՝ թեկուզ բանտարկված են, պահում են մեզ համար: Սովետական զինվորներն էլ են փորձել գրավել մեր Ազատության հրապարակը, բայց հենց այդ նույն երկուսը՝ Ազատության կրողները, վռնդել են նրանց՝ պահելով Ազատությունը՝ Ազատության համար պայքարող-արժանիներիս: Այսօր նրանք էլ ձերբակալված են, եւ ինչպես մենք, նրանք էլ մեղադրվում են հանուն Ազատության պայքարելու համար: Մեզանից շատերը՝ ձերբակալված են, ավելի շատերը թաքնված, ոմանք գիշերները լուսացնում են Հյուսիսային պողոտայում, եւ միայն երկուսն են, որ թեեւ քաղաքական բանտարկյալ են, բայց չեն ենթարկվել տեղափոխության: Նրանք Մեծ են. դա’ է պատճառը: Նրանք են Ազատության պայքարի կանչող ազատության ջահակիրները՝ Թումանյանն ու Սպենդիարյանը:

Պինդ կացեք, մենք գալիս ենք, հա նուն Ազատության, հանուն ձեզ, հանուն օգոստոսի 1–ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031