Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ

Հուլիս 19,2008 00:00

ԱԺ նախագահն ասաց, որ ինքը գիտի, թե ով՝b ով է, բայց դարձյալ անուններ չտվեց

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում չխոսեց իր հրաժարականի մասին, սակայն զգացվում էր, որ օդի մեջ հիմնական ասելիքն այդ թեմայի շուրջ էր: «Առավոտը» նկատեց, այնուամենայնիվ, ծուխն առանց կրակ չի լինում, եւ անզեն աչքով էլ երեւում է, որ Հանրապետականում այս խնդրի շուրջ ինչ-որ բաներ են կատարվում: Ուրեմն, ի՞նչ է ասելու Ազգային ժողովի նախագահը որոշ ժամանակ անց, եթե ՀՀԿ խորհուրդը հանկարծ որոշում կայացնի, որ քվոտայով ՀՀԿ-ին հատկացված տեղում փոփոխություն է ուզում կատարել եւ Տիգրան Թորոսյանի փոխարեն այլ հանրապետականի է «գործուղելու» Ազգային ժողով: Ի պատասխան՝ պարոն Թորոսյանն ասաց, որ ՀՀԿ-ի ներսում որեւէ գործընթաց չի կատարվում, եւ եթե Հանրապետականը ինչ-որ հարցի առումով ունենա ասելու բան, ապա կասի: Իսկ քանի դեռ չի ասել, պետք չէ գուշակություններ անել եւ հետո մեկնաբանել այդ գուշակությունները: Խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ինքը հրաժարականի կապակցությամբ սպառիչ արտահայտվել է «գոնե առայժմ»:

Տիգրան Թորոսյանը չթաքցրեց, որ իր հասցեին մամուլում տարածվող լուրերի կապակցությամբ ինքը լավատեղյակ է եւ գիտի, թե դրանք որտեղ եւ ում միջոցով են պատվիրվում: Սակայն նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ մամուլում հրապարակվող այդ կեղծիքներին:

Տիգրան Թորոսյանը նշեց նաեւ, որ ինքը 9 տարի աշխատում է պետական կառավարման համակարգում, եւ մարդիկ գիտեն իր աշխատանքի ոճն ու հնարավորությունները: ԱԺ նախագահը ասում է, թե բոլորը գիտեն՝ ով՝ ով է եւ ով ինչ է անում: Այնուամենայնիվ, լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե այդ ամենը կեղծիք է, ապա դա տարածելով, փաստորեն, «փչացնում» են Ազգային ժողովի նախագահի ինստիտուտը, Հանրապետական կուսակցությունը: Ինչո՞ւ որեւէ մեկը չի փորձում հիմնավորապես արձագանքել, հերքել կամ հաստատել նման տեղեկությունները: Ի պատասխան, ԱԺ նախագահն ասաց՝ եթե մեկնաբանվեն բոլոր անհեթեթությունները, ապա դա թանկ կնստի բոլորի համար: Ինչ վերաբերում է «փչացնելուն» (ի դեպ, այս բառը պարոն Թորոսյանի ճաշակով չէր), ապա, խորհրդարանի նախագահի կարծիքով, որեւէ մեկը չի կարող որեւէ մեկին «փչացնել», եւ այդպիսի կեղծ տեղեկություններով մարդիկ ընդամենն իրենք իրենց են փչացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել