Կառավարության շենքի առջեւ երեկ տեսնելով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ վաստակավոր մանկավարժ, նախկինում հայերենի ուսուցիչ Կլարա Խաչիկովնան սկսեց նրան հայտնել իր բավական սուր, նաեւ վիրավորանքներով լեցուն գնահատականները՝ հայերենին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տիրապետելու, եւ ընդհանրապես՝ նրանց պահվածքի վերաբերյալ: Իրեն ընդմիջելու բոլոր փորձերին տիկին Կլարան արձագանքում էր այսպես. «Դուք սովոր եք տը-տը-տը-տը խոսել հեռուստատեսությամբ», ու մի պահ անգամ սպառնաց, թե կխփի Արմեն Աշոտյանի գլխին: Վերջինս, որ նույնպես հաճախ ընդդիմախոսների հանդեպ առանձնապես կոռեկտ չի լինում՝ այս անգամ բացառիկ սիրալիր էր: Եվ Կլարա Խաչիկովնային անընդհատ ասում էր, թե չի պատրաստվում նրա հետ բանավիճել՝ հարգելով նրա տարիքը, եւ զարմանում է, թե ինչպես է նա կարողանում մանկավարժ լինելով՝ այսպես խոսել իր զավակի տարիքի երիտասարդի հետ:
Կարդացեք նաեւ՝