ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի («Ապօրինի զենք, զինամթերք պահելը»), հատկանիշներով մեղավոր ճանաչված եւ այսօր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող արցախյան ազատամարտի մասնակից, Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանը «Առավոտին» տված հարցազրույցը եզրափակեց Հյուսիսային պողոտայում արդեն 16-րդ օրը շուրջօրյա նստացույցի նստածներին ողջույններ հղելով. «Ես եւ բանտում գտնվող իմ ընկերները ողջունում ենք Հյուսիսային պողոտայում մեր պայքարը շարունակող մեր մայրերին, քույրերին եւ հատկապես մեր երեխաներին, ինչպես նաեւ մեր բոլոր ընկերներին: Մաղթում ենք բոլորիդ անկոտրում կամք եւ վճռականություն: Մենք ձեզ հետ ենք: Պայքար, պայքար մինչեւ վերջ»:
Հարցազրույցը կարդացեք վաղվա համարում: