Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՄԱՐԲԵՐԳՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ ՄԵԿ ԱՅԼ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Հուլիս 17,2008 00:00

\"\"

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն առաջարկել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից դուրս ստեղծել մի խումբ, որը կզբաղվի փաստահավաք առաքելությամբ, իսկ բուն հանձնաժողովն այդ տեղեկությունների հիման վրա կտա քաղաքական գնահատական: Ստեղծվելիք խմբում փորձագետներ պետք է ունենա նաեւ ընդդիմությունը: Դավիթ Հարությունյանն ասել է. «Կարծում եմ, այդ տարբերակն արժանի է դիտարկման: ՀՀ նախագահն էլ նշեց, որ հետաքրքիր տարբերակ է, եւ առաջարկեց, որ շարունակվեն աշխատանքները՝ այդպիսի ձեւաչափ որոնելու»: Հարությունյանի համոզմամբ՝ խնդիրը վերաբերում է ոչ թե նրան, թե ԱԺ հանձնաժողովը ի վիճակի չէ լուծել իր առջեւ դրված խնդիրը, այլ՝ հանրային ընկալմանը. «Ընդդիմության պահվածքի պատճառով այդ հանձնախումբը հանրային ընկալման առումով բավականին տուժեց»: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն այս կապակցությամբ ասել է. «Մենք պատրաստ ենք մասնակցել՝ եթե ապահովվի հավասարակշռությունը՝ հավասար ներկայությունը իշխանության ներկայացուցիչների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել