Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԵՆԱՄԱՐՏԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հուլիս 12,2008 00:00

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աստղերը, անկախ իրենց քաշային կարգից, ամեն մի հերթական մարտի համար պատկառելի գումարներ են վաստակում: Էլ չենք խոսում գովազդերից ստացվող եկամուտների մասին: Եվ որքան հայտնի են ռինգում մարտնչող բռնցքամարտիկների անունները, հոնորարներն էլ համապատասխանաբար բարձրանում են: Այս առումով, թերեւս, մրցակցությունից դուրս են ծանր եւ գերծանր քաշայինները: Իսկ այստեղ անվիճելի առաջատարը Մայք Թայսոնն է:

Ամենաթանկ մենամարտերն աշխարհում:

1974թ. հոկտեմբերի 30. Մոհամեդ Ալի-Ջորջ Ֆորմեն: Մասնակիցներից յուրաքանչյուրի հոնորարը՝ $5 մլն:

1988թ. հունիսի 27. Մայք Թայսոն-Լեոն Սփինքս: Թայսոն՝ $ 22 մլն, Սփինքս՝ $13,5 մլն:

1995թ. օգոստոսի 19. Մայք Թայսոն-Պիտեր Մակնիլի: Թայսոն՝ $25 մլն:

1996թ. մարտի 16. Մայք Թայսոն-Ֆրենկ Բրունո: Թայսոն՝ $30 մլն:

1996 թ. սեպտեմբերի 7. Մայք Թայսոն-Բրյուս Սելդոն: Թայսոն՝ $25 մլն:

1996թ. նոյեմբերի 9. Էվանդեր Հոլիֆիլդ-Մայք Թայսոն: Հոլիֆիլդ՝ $5 մլն, Թայսոն՝ $30 մլն:

1997թ. հունիսի 28. Էվանդեր Հոլիֆիլդ-Մայք Թայսոն: Հոլիֆիլդ՝ $15 մլն, Թայսոն՝ $20 մլն:

1999թ. մարտի 13. Լենոքս Լյուիս-Էվանդեր Հոլիֆիլդ: Լյուիս՝ $10 մլն, Հոլիֆիլդ՝ $20 մլն:

1999թ. նոյեմբերի 13. Լենոքս Լյուիս-Էվանդեր Հոլիֆիլդ: Յուրաքանչյուրը՝ $15 մլն:

2002թ. հունիսի 8. Լենոքս Լյուիս-Մայք Թայսոն: Յուրաքանչյուրը՝ $35 մլն:

Վերջերս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին հայտարարած հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզեր Կրտսերն ասուլիսներից մեկում հայտարարել է, թե միայն մրցելույթներով վաստակել է մոտ $100 միլիոն, իսկ ռինգից դուրս՝ անհամեմատ ավելի: Նրա խոսքերով՝ ինքը նոր ինքնաթիռ է գնել՝ $26 միլիոն արժողությամբ, երկու առանձնատուն Լաս Վեգասում եւ Մայամիում, համապատասխանաբար, $18,5 եւ $11 միլիոնով, շքեղ նավ՝ $20 միլիոնով: Վերջում Ֆլոյդը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ ինքը միլիարդատեր կդառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել