Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Հուլիս 11,2008 00:00

«VIVACELL»-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄ Է

«ՄՏՍ» ԲԲԸ-ի մաս կազմող Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր «VIVAcell» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ ձեռնարկության գլխամասային գրասենյակում ֆուտբոլի «Եվրո-2008»-ի առիթով հուլիսի 7-ից կազմակերպած «Գուշակիր եւ շահիր» SMS մրցույթի հաղթողներին հանձնեց իրենց մրցանակները:

Ամենաշատ SMS ուղարկած երկու բաժանորդները՝ Հայկ Մկրտչյանը (նա «VIVAcell»-ին ուղարկած 20 հազար 86 հաղորդագրություններում ճիշտ գուշակել է, որ հաղթելու է Իսպանիայի հավաքականը) եւ Արթուր Հակոբյանը ստացան գլխավոր մրցանակները՝ «Տոյոտա Կորոլլա» ավտոմեքենաներ, իսկ 3-րդ մրցանակակիր ճանաչված Մեխակ Կատվալյանին հանձնեց ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Իսպանիա-Հայաստան հանդիպման ուղեգիր: Եվս յոթ հոգի ստացան որակյալ բջջային հեռախոսներ: Առաջին հարյուրյակում տեղ զբաղեցրած մյուս 90 մասնակիցները հուլիսի 14-ից «VIVAcell»-ի գլխամասային գրասենյակում կարող են ստանալ ընկերության խորհրդանիշով շապիկներ եւ ֆուտբոլային գնդակներ: Մրցանակները հաղթողներին հանձնելուց առաջ պարոն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Թեեւ հաղթողներին անձամբ դեռ չեմ տեսել, կանխավ շնորհավորում եմ նրանց: Մեր նշանաբանն է. «Սպասեք ավելիին»: Դա մենք սովորաբար ասում ենք մեր հասարակությանը, բայց այս պահին խոսքն ավելի շատ «VIVAcell»-ի բաժանորդների մասին է, որոնց շնորհակալություն ենք հայտնում: Դա ամենակարեւորն է մեզ համար: Հիմա էլ ասում ենք՝ սպասեք ավելի ուրախ անակնկալների: Այդպիսիք էլի լինելու են»:

ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է

Արգենտինայի ուժեղագույն թենիսիստ, մեր հայրենակից Դավիթ Նալբանդյանն օրերս հայտարարել է, թե մրցաշրջանի մնացած հատվածում իր գլխավոր նպատակներն են օլիմպիական խաղերը, ԱՄՆ-ի բաց առաջնությունը եւ Դեւիսի գավաթի խաղարկությունը:

«Պեկինում խաղալն ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ ես Աթենքը բաց թողեցի վնասվածքի պատճառով: Դա անչափ կարեւոր մրցաշար է, որին աշխարհի բոլոր ուժեղագույն թենիսիստները հատուկ պատասխանատվությամբ են վերաբերվում: Միակ խնդիրը ԱՄՆ-ից մրցավայր եւ ետ թռչելն է, որի հետ բախվելու են բոլորը: Մենք խաղալու ենք Ամերիկայում եւ Կանադայում անցկացվելիք մրցաշարերում, նախապատրաստվելու ենք «US Open»-ին: Այնպես որ, Պեկին մեկնելը եւ այնտեղից վերադառնալը բավականին լուրջ փորձություն է լինելու: Սակայն խոսքն օլիմպիական խաղերի մասին է, որն անցկացվում է չորս տարին մեկ եւ արժե դրա համար զոհողությունների գնալ»,- ասել է Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031