Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրարեցին ու հանձնեցին

Հուլիս 09,2008 00:00

\"\"Խոսքը ոչ թե նամակի, այլ քննական թեստերի մասին է

Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում կայացավ մաթեմատիկա առարկայի միասնական լրացուցիչ քննությունը, որին մասնակցում էր 275 դիմորդ-շրջանավարտ, բացակայում էր 15-ը: «Առավոտը» համոզվելու համար, որ քննությունը նորմալ է ընթանում եւ, օգտվելով դիտորդի իր իրավունքներից, ոչ միայն շրջեց քննասենյակներով, այլեւ՝ ներկա գտնվեց 3-րդ քննասենյակի քննական նյութերի ծրարմանը: Քննության ավարտին պարզ դարձավ, որ 3-րդ քննասենյակից, որտեղ խլացուցիչներ են տեղադրված, մեկ դիմորդ է հեռացվել՝ քննության կանոնները խախտելու համար: Երեխան գնացել էր զուգարան ու պատուհանից այն աստիճան կախվել, որ «հասանելի» լինի իր թաքցրած բջջային հեռախոսը: Ավելի ուշ նրա մոտից բջջայինն «առգրավվել» է:

Դառնալով նախորդ միասնական լրացուցիչ քննություններին, տեղեկացնենք, որ հայոց լեզու եւ գրականություն առարկաների լրացուցիչ քննության միջին միավորը կազմում է 12,1%, այսինքն՝ ավելի ցածր, քան առաջին փուլի քննության միջին միավորն էր՝ 15%: Հայոց լեզու եւ գրականություն առարկաների քննությունից անբավարար է ստացել դիմորդների 15,62%-ը, իսկ 17,5-20 միավոր՝ 20,4%-ը:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին, ապա այս առարկայի լրացուցիչ քննության միջին միավորը կազմում է 16,6%, այն դեպքում, երբ հունիսին ռուսերենի միասնականի միջին միավորը եղել է 17,5%: Ռուսաց լեզվի լրացուցիչ քննության ժամանակ անբավարար ստացել է 2, իսկ 17,5-20 միավոր՝ 37 հոգի, որը կազմում է մասնակիցների 55,2%-ը:

Մեր այցելության պահին քննասենյակների անցուդարձին մոնիտորներով հետեւող ծնողների աղմուկն այնքան բարձր էր, որ լսելի էր քննասենյակներում, մինչդեռ նրանք հաճախ բողոքում են, թե իրենց երեխաները աղմուկի պատճառով թերանում են լավ աշխատանքներ ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել