Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը եւս 2 ամսով երկարացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը: Մինչ դատավորը քննարկում էր պատգամավորի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, դրսում՝ դատարանի վարչական շենքի դիմաց, մարդիկ, այդ թվում՝ պատգամավորի հայրենի գյուղից՝ Վանատուրից, Երեւան եկածները բողոքի ցույց էին անում եւ Սասուն Միքայելյանի նկարները պարզած` պահանջում էին ազատ արձակել քաղկալանավորին՝ վանկարկելով՝ «Սասուն», «Ազատություն»: Հավաքվածները նրա կալանքի ժամկետը երկարացնելու որոշումից հետո էլ երկար ժամանակ դեռ կանգնած էին մնացել դատարանի շենքի առջեւ ու այս անգամ արդեն վանկարկում էին՝ «Ամոթ, ամոթ»: