Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՏԱՄԱՐԴԸ» ՈՍՏԻԿԱՆՆԵ՞ՐՆ ԷԻՆ

Հուլիս 05,2008 00:00

\"\"

ՀՀ ոստիկանությունը՝ կարմիր բերետավորների եւ հատուկ ջոկատայինների օժանդակությամբ, երեկ փորձում էր արգելել Համաժողովրդական շարժման նախաձեռնած երեկվա հանրահավաքն ու երթը: Ոստիկանական երկու մեքենաներից բարձրախոսներով Մաշտոցի պողոտայում հանրահավաքից մեկուկես ժամ առաջ հավաքված բազմությանը պարբերաբար կոչ էր արվում ցրվել՝ ասելով, թե նրանց գործողություններն օրինական չեն, եւ չցրվելու դեպքում ոստիկանությունը կատարելու է իր վրա դրված պարտականությունները: Այդուամենայնիվ, հենց ոստիկանության այդ մեքենաները սկսում էին հերթական կոչը՝ բազմությունը սկսում էր սուլել ու վանկարկել՝ «Սերժիկ, հեռացիր»: Այսպես տեւեց այնքան ժամանակ, մինչեւ մի կողմից՝ Շարժման անդամներից Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Շահնազարյանը, մյուս կողմից՝ ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը եւ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը, «վերեւների» հրահանգով, բանակցությունների արդյունքում համաձայնության եկան հանրահավաքն անցկացնելու շուրջ: Հավաքվածներից շատերը հետո նկատեցին, որ հանրահավաքը թույլատրվեց, բայց «վատամարդն» էլի ոստիկանները եղան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել