Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿՄՆԱ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱ՞Ր

Հուլիս 04,2008 00:00

\"\"

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ իր պաշտպանյալի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն այն պատճառաբանությամբ, թե «Արզումանյանը կարող է թաքնվել քննությունից եւ նոր հանցանքներ գործել», եւ եւս երկու ամսով երկարացրել է նրա կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածների հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ» եւ «պետական իշխանությունը յուրացնելը»: «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով դատարանի որոշումը` Ալ. Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, ասաց. «Այդ որոշումն ապացուցում է, որ ՀՀ իշխանությունը Եվրոպայի հետ խաղ է խաղում եւ ոչ մի ցանկություն չունի բաց թողնել անմեղ մարդկանց: Սա նշանակում է, որ մեր ամուսիններին նրանք կպահեն մինչեւ հունվար: Դրա համար պատասխանատու են ե՛ւ Պրեսկոտը, ե՛ւ Կոլոմբիեն, նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը հետաձգող բանաձեւ ընդունած ԵԽԽՎ-ն՝ ամբողջությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել