Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ

Հուլիս 03,2008 00:00

\"\"

Երեկ Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» դուրս եկած մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երիտասարդներ, ծեծի են ենթարկվել: Այս լուսանկարում պատկերված երիտասարդը մեկն է այն տասնյակից ավելի խուլիգաններից, որոնք մտել էին հավաքված մարդկանց մեջ, հայհոյել էին ՀՀ առաջին նախագահին եւ հավաքվածներին անվանել էին «հինգ հազարանոց բոմժեր», ապա ծեծուջարդ էին սարքել: Հյուսիսային պողոտայում հասարակական կարգը հսկող ոստիկանները, որոնք, ականատեսների վկայությամբ, չէին միջամտել տեղի ունեցած եւ բավականին երկար տեւած ծեծուջարդին, այդուհանդերձ, բերման էին ենթարկել այս մի երիտասարդին, նստեցրել էին մեքենան, բայց հետո Օպերայի անկյունում ազատ էին արձակել: Պետական պահպանության ծառայության հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վալերի Օսիպյանը «Առավոտի» հետ զրույցում բացառեց, որ ոստիկանները որեւէ մեկին բերման
ենթարկած եւ ապա բաց թողած լինեն:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել