Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հունիս 27,2008 00:00

\"\"IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մեքենայի միջից անհայտ անձինք գողացել են իրերը, որոնց մեջ է եղել նաեւ աշխարհի չեմպիոնի գոտին: «Մենք եկանք օդանավակայան, մեքենան կանգնեցրինք պահպանվող կայանատեղիում եւ գնացինք բեռնասայլակի ետեւից,- «Bild» հանդեսին հայտարարել է Աբրահամը:- Իսկ երբ մի քանի րոպե հետո վերադարձանք, տեսանք, որ մեքենայի դռները բացված են եւ չեմպիոնական գոտին՝ տեսախցիկի, ֆոտոապարատի, բջջային հեռախոսի եւ նոուտբուքի հետ միասին անհետացել են»:

Աբրահամը, որն առաջին անգամ է զրկվում չեմպիոնական գոտուց, այն էլ՝ ռինգից դուրս, սրտնեղել է, որ զրկվել է նաեւ ծնողների եւ ընկերների համար գնած, ինչպես նաեւ Ամերիկա կատարած իր առաջին մարզական գործուղման հետ կապված հուշանվերներից: «Հիմա այս մրցուղերթից միայն հիշողությունները մնացին, բայց ամեն բան այնքան էլ վատ չէ: Ես երբեք չեմ մոռանա, թե այնտեղ ես ինչպես «Լուսան» Էդիսոն Միրանդային կատու դարձրի»,- ասել է «Արթուր արքան»:

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

IBO-ի վարկածով առաջին թեթեւագույն (մինչեւ 52,163 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանն այս օրերին Ավստրալիայում նախապատրաստվում է IBF-ի վարկածով աշխարհի գործող չեմպիոն ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ գոտիների միավորման մենամարտին: Հիշեցնենք, որ տեւական բանակցություններից հետո կողմերը համաձայնություն են ձեռք բերել մենամարտն անցկացնել Միացյալ Նահանգներում՝ օգոստոսի 2-ին:

ՕԳԱՆՈՎԸ ՌԻՆԳ ԿՄՏՆԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Ռուսաստանում ծնված հայազգի բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում հանդես եկող Վիկտոր Օգանովը, որը Վիկ Դարչինյանի աջակցությամբ ներկայումս բնակվում է Ավստրալիայում, նախապատրաստվում է իր հերթական մենամարտին, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա ԱՄՆ-ում, օգոստոս ամսին:

«Պարոն մուրճը», դա ռինգում Օգանովի մականունն է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 29 մենամարտ, տարել 28 հաղթանակ (բոլորն էլ՝ նոկաուտով) եւ կրել է ընդամենը մեկ պարտություն: Թե Միացյալ Նահանգներում ո՞վ է լինելու Վիկտորի մրցակիցը, լրատվամիջոցները չեն տեղեկացնում: Սակայն նշում են, որ հաղթանակի դեպքում հայ բռնցքամարտիկը կարող է աշխարհի չեմպիոնության համար մարտեր անցկացնելու իրավունք ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել