Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Հունիս 27,2008 00:00

\"\"

Երեկ կառավարության նիստում, անդրադառնալով կաշառակերությանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որպես օրինակ նշել է գերեզմանատներում տիրող իրավիճակը. «Բոլորդ երեւի առնչվել եք այդ խնդրի հետ, գիտեք, որ կաշառակերությունն այդտեղ ուղղակի ծաղկում է: Եթե ուզում եք լավ տեղ, մեծ տեղ ստանալ՝ փողով հնարավոր է ամեն ինչ լուծել, ընդ որում՝ ցինիզմը հասել է գագաթնակետին, ոչ մի բան չի կաշկանդում մարդկանց: Անցյալ շաբաթ մենք մեր գրոսմայստերներից մեկի հոր հուղարկավորության արարողությանն էինք մասնակցում: Շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահն է, ես փոխնախագահն եմ, այսինքն՝ բոլորը տեղյակ են, որ այդ տաղանդաշատ շախմատիստի հետ անմիջական շփումներ ունենք, բայց դա ոչ մեկին չի կաշկանդում, որովհետեւ $2000 կաշառք են վերցնում գերեզմանատանը տեղ հատկացնելու համար: Այս հարցով մենք պետք է նույնպես ունենանք քննարկում, ակնկալում եմ տարածքային կառավարման նախարարությունից եւ քաղաքապետարանից առաջարկություններ՝ ի՞նչ փոփոխություններ պետք է կատարենք այս ոլորտում, որպեսզի նշված երեւույթներից ձերբազատվենք, որովհետեւ դրանք խայտառակում են մեզ: Համար մեկ պրոբլեմը ՀՀ-ում՝ ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ, դա կաշառակերությունն է՝ համար մեկ պրոբլեմը, որը խոչընդոտում է մեր բոլոր բարեփոխումները: Եթե չկարողանանք հավասար մրցակցային դաշտ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար, ոչ մի ժողովրդավարություն չի լինի: Հիմքը, բազան դա է, իսկ կաշառակերությունը մեր համար մեկ թշնամին է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել