ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» փաստաթղթի քննարկման ժամանակ հայտարարեց, թե հստակ է, որ Հայաստանը չի հանձնել ժողովրդավարության թեստը՝ բոլոր կետերով: Եվ թվարկեց դրանք՝ մասնավորապես հիշատակելով քաղբանտարկյալներին, երկխոսություն սկսելու իրենց փորձի ձախողումը եւ այլն: Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե չգիտի՝ փոխվե՞լ են չափանիշները, բայց այս պահին ակնհայտ է. «Հայաստանի հանրությունը եւ Եվրոպայի խորհուրդն արժանի չեն միմյանց»: Եվ հաջողություն մաղթեց ԵԽԽՎ-ին՝ իր հետագա դիտարկման գործընթացում. «Իսկ ես առկախում եմ իմ մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին՝ մինչեւ այն ժամանակը, երբ Հայաստանը կհամապատասխանի իր եւ Եվրոպայի չափանիշներին»: Իր եզրափակիչ խոսքում Ջոն Պրեսկոտը հատուկ դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանին (թեեւ նա արդեն դահլիճում չէր) ու բավական վրդովված ասաց, թե հեռանալը ժողովրդավարական մոտեցում չէ՝ մնայիր ու պաշտպանեիր քո տեսակետը. «Դա այնքա՜ն հեշտ է՝ հռետորություն անելն ու հեռանալը:
Կարծում եմ, սա այնքան էլ լուրջ չէ»:
Կարդացեք նաեւ՝