Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԸ «Ա1+»-Ը ՊԻՏԻ ԵԹԵՐ ՍՏԱՆԱ

Հունիս 25,2008 00:00

\"\"

«Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» ԵԽԽՎ բանաձեւի նախագծի 6-րդ կետում նշված է. «Վեհաժողովը հաշվի է առնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վերջերս կայացրած վճիռը, որի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները թույլ էին տվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում՝ «Ա1+» հեռուստաընկերությանը չտրամադրելով հեռարձակման արտոնագիր: Իշխանությունները պետք է այժմ առանց հետագա ձգձգումների «Ա1+»-ին տրամադրեն հեռարձակման արտոնագիր, որը նաեւ համապատասխանում է Վեհաժողովի երկարամյա պահանջներին»: Այս 6-րդ կետը մեկն է բանաձեւի այն 4 կետերից, որոնց չկատարման դեպքում ԵԽԽՎ-ն զգուշացնում է, որ Հայաստանը 2009-ի հունվարին կարող է զրկվել Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից: …Ենթադրելի է, որ իշխանական քարոզչությունը բանաձեւի այս կետին կարձագանքի, թե ԵԽԽՎ-ն էլ ճիշտ չի հասկացել եվրոպական դատարանի վճիռը, եւ այն ճիշտ է մեկնաբանում միայն արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել