Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼԻՍ

Հունիս 24,2008 00:00

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի Կապանի եւ Սիսիանի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների զինղեկների որակավորման քննությունների ընթացքում, դրական գնահատական նշանակելու համար նրանցից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կրթության եւ գիտությւսն նախարարության՝ կրթության ազգային ինստիտուտի նախնական զինվորական պատրաստության, ֆիզկուլտուրայի, անվտանգ կենսագործունեության բաժնի պետ Վաչագան Աստանյանը 2007թ. հուլիսի 4-ին եւ 5-ին, Կապանի 7-րդ միջնակարգ դպրոցում, Կապանի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների զինղեկների որակավորման քննությունների ընթացքում նրանց բավարար գնահատականներ նշանակելու համար պահանջել է յուրաքանչյուրից 30.000-ական ՀՀ դրամ՝ սպառնալով հակառակ դեպքում անբավարար գնահատականներ նշանակել: Վ. Աստանյանը զինղեկներ Ա. Գրիգորյանից, Դ. Հակոբյանից, Վ. Աթայանից, Վ. Բաղդասարյանից, Գ. Սահակյանից, Հ. Միրզոյանից, Ա. Աղամիրյանից, Ս. Կարապետյանից, Հ. Խաչատրյանից, Ղ. Հովհաննիսյանից շորթմամբ ստացել է 30.000-ական ՀՀ դրամ, իսկ Ա. Ղուկասյանից՝ 20.000 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ նա ստացել է խոշոր չափի՝ 320.000 ՀՀ դրամ կաշառք:

Քննությունների ընթացքում բավարար գնահատականներ նշանակելու համար Վ. Աստանյանը կաշառք է պահանջել նաեւ Սիսիանի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների՝ թվով 20 զինղեկներից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել