ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նշել է. «Ապրիլից ի վեր, երբ ԵԽ կողմից ընդունվեց թիվ 1609 բանաձեւը, Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են արձանագրել մեր պահանջների կատարման ուղղությամբ, հատկապես՝ օրենսդրական փոփոխություններ», եւ հավելել. «Մենք կոչ ենք անում արագ արձագանքել քաղբանտարկյալների խնդրին: Մեկուսարաններում պետք է մնան միայն նրանք, ովքեր քրեական որեւէ արարք են կատարել»: Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությանը՝ Ժորժ Կոլոմբիեն ընդգծել է. «Եվրախորհրդի կողմից պատժամիջոցների դիմելը ավտոմատ ազատ չի արձակի բանտարկյալներին: Հայաստանի հետ երկխոսության դադարեցումը լավագույն ճանապարհը չէ Հայաստանին ժողովրդավարական արահետ վերադարձնելու համար: Պետք չէ մոռանալ, որ նրանք ժողովրդավարության ընդամենը 16 տարվա փորձ ունեն: Կարող ենք տեսնել, որ ժողովրդավարության մեծ փորձ ունեցող երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, որը 200 տարվա հանրապետություն է, մենք երբեմն ստիպված ենք լինում բարելավումներ կատարել»:
Կարդացեք նաեւ՝