Երեւանի քաղաքապետարանն, արգելելով ընդդիմությանը Ազատության հրապարակում հանրահավաք անել, պատճառաբանել էր, թե այնտեղ հունիսի 20-ին անցկացվելու է «Փոքրիկ երեւանցի» մանկական միջոցառում: Սակայն երեկ այդ հրապարակից հանեցին խաղային ատրակցիոնները եւ այնտեղ տեղակայվեցին ոստիկանության ուժերը՝ զինված ռետինե մահակներով եւ սաղավարտներով: Նրանք նաեւ ԿԸՀ-ի, նախագահի նստավայրի եւ կառավարության մոտ էին: Ժամը 9-ից ոստիկանները փակել էին նաեւ Մատենադարանի հարակից տարածքը, որտեղ պիտի անցկացվեր հանրահավաքը: Ոստիկանները հեռացան հանրահավաքի սկզբից հազիվ 10-15 րոպե առաջ՝ Լեւոն Զուրաբյանի եւ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի բանակցություններից հետո, երբ վերջինս զանգահարել էր ինչ-որ տեղ, որից հետո հրամայել էր թույլատրել: