Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՀԱՆՈՒՆ ԼՂ-Ի

Հունիս 20,2008 00:00

\"\"

«Մեր քայլերից շատերը, ավելի ճիշտ՝ այն, ինչ չի արվել, պայմանավորված է ղարաբաղյան խնդրի առկայությամբ»,- հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ ոչ ոք իրավունք չունի նույնիսկ մտածել, թե ընդդիմության կողմնակիցների թվում կան մարդիկ, ովքեր հնարավոր են համարում Հայաստանի գոյությունն առանց Լեռնային Ղարաբաղի: Իսկ ինչ վերաբերում է հայ ժողովրդի երկու մասերի՝ հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ պառակտմանը, ապա Արարատ Զուրաբյանի կարծիքով, եթե նման բան գոյություն ունի, ապա այն պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի Երեւան տեղափոխվելով, որոնք «իրենց հետ բերեցին մեծ թվով մարդկանց եւ, չնայած անիրազեկությանը՝ նրանց նշանակեցին բարձր ու միջին օղակի պաշտոններում»: ՀՀՇ վարչության նախագահն ընդգծել է, որ այսօրվա քաղբանտարկյալների զգալի մասը զենքը ձեռքին պաշտպանել է Լեռնային Ղարաբաղը, մինչդեռ որոշ տեղացիներ գտնվել են դրա սահմաններից դուրս կամ ոչինչ չեն արել հաղթանակի հասնելու համար. «Իսկ հիմա հայաստանցիների ու ղարաբաղցիների միջեւ պառակտման մասին խոսում են նրանք, ում շնորհիվ ԼՂՀ-ն բանակցային գործընթացի շրջանակներից դուրս է մնացել, ինչը կարող է, մեղմ ասած, միայն զարմանք հարուցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել