Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՐ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Հունիս 19,2008 00:00

\"\"

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ դռնփակ քննվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների հանրահավաքում ելույթ ունենալուց հետո պաշտոնանկ արված եւ կալանավորված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի խափանման միջոցը երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը: «Հատուկ գունդ» երիտասարդական կազմակերպության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի մոտ, որի ավարտին պատռեցին Ջհանգիրյանի նկատմամբ առաջադրված ՔՕ բոլոր հոդվածների նշումներով կարգախոսները: Այդ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մի քանի անգամ մոտեցավ լուսամուտին՝ ձեռքով ողջունելով նրանց, իսկ հետո բացելով պատուհանը՝ ասաց. «Ժողովուրդ, հանգիստ եղեք, միեւնույն է, սրանց որոշումները նախօրոք են գրված»: Մի քանի ժամ անց նա ցուցարարներին կոչ արեց գնալ տուն, ասելով, որ ինքը պատրաստվում է «երկար բեմականացման մասնակցել»: Ժամը 16-ի սահմաններում պարզվեց, որ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը հայտնի կդառնա այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել