Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք

Հունիս 17,2008 00:00

\"\"

Բելգիայի քաղաքացի 52-ամյա Լյուկ Վանդուալն արդեն երրորդ օրն է՝ Հյուսիսային պողոտայում հացադուլի է նստած: Նա միացել է կիրակի օրվանից նույն վայրում հացադուլ հայտարարած այլախոհ կանանց: «Առավոտի» տարակուսանքին պարոն Վանդուալը պատասխանեց, որ իր կինը հայուհի է, եւ այժմ իրենց ընտանիքը բնակվում է Հայաստանում: Նրանք երկու երեխա ունեն: «Հայաստանում հիմա ընթանում են ժողովրդավարական գործընթացներ, եւ շատ մարդիկ հիմա իրենց քաղաքական հայացքների համար գտնվում են կալանավայրերում»,- ասաց իրեն ազատության եւ խաղաղության կողմնակից համարող Լյուկ Վանդուալը՝ հայտարարելով, որ որեւէ երկրում ինքը չի հանդիպել իշխանության եւ ժողովրդի այսքան տարբեր սոցիալական վիճակների:
Մանրամասները՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել