Ֆուտբոլի Եվրոպայի 13-րդ առաջնության խմբային մրցաշարում արդեն երկրորդ տուրի ավարտից հետո որոշակի հստակություն կլինի: Մասնավորապես, առաջնությունը լուսաբանող մարզական լրատվամիջոցները վստահ են, որ «B» խմբի միանձնյա առաջատար Խորվաթիան արդեն հաղթահարել է նախնական արգելքը եւ պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում: Այս խմբում փլեյ օֆֆ անցնելու ամենահավանական թեկնածուն 2-րդ տեղում ընթացող Գերմանիայի հավաքականն է, որը վերջին տուրում հանդիպելու է տանտերերի՝ Ավստրիայի ընտրանու հետ:
Լրատվամիջոցները չեն կասկածում նաեւ «A» խմբի առաջատար Պորտուգալիային՝ նրան արդեն մեկ ոտքով համարելով հաջորդ փուլում: Իսկ երկրորդ ուղեգրի համար հունիսի 15-ին մեծ ճակատամարտ է կայանալու Թուրքիայի եւ Չեխիայի միջեւ:
Չնայած Իտալիայի հավաքականի նկատմամբ տարած համոզիչ հաղթանակին, մեկնարկային տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող Հոլանդիան երեկ ուշ գիշեր ուժերը պետք է չափեր ոչ պակաս վտանգ ներկայացնող Ֆրանսիայի հավաքականի հետ: Մասնագետների համոզմամբ, հենց այդ խաղն էր որոշակի հստակություն մտցնելու «C» խմբի մրցաշարային աղյուսակում:
«A» եւ «B» խմբերի մրցաշարային աղյուսակները երկրորդ տուրից հետո:
«A» խումբ
1. Պորտուգալիա 2 2 0 0 5-1 6
2. Թուրքիա 2 1 0 1 2-3 3
3. Չեխիա 2 1 0 1 2-3 3
4. Շվեյցարիա 2 0 0 2 1-3 0
«B» խումբ
1. Խորվաթիա 2 2 0 0 3-1 6
2. Գերմանիա 2 1 0 1 3-2 3
3. Ավստրիա 2 0 1 1 1-2 1
4. Լեհաստան 2 0 1 1 1-3 1