Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

Հունիս 10,2008 00:00

Ավստրիայում եւ Շվեյցարիայում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 13-րդ առաջնությունը:
Առաջին բանը, որ աչքի է զարնում՝ «A» եւ «B» խմբերում կայացած մեկնարկային չորս հանդիպումների արդյունավետությունն է, որոնցում հավաքականներից մեկը հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Այսպես, «A» խմբում Չեխիան, հանդես գալով հյուրի կարգավիճակով, 1:0 նվազագույն հաշվով առավելության հասավ կազմակերպիչ երկիր Շվեյցարիայի նկատմամբ, իսկ Պորտուգալիան երկու անպատասխան գնդակ անցկացրեց Թուրքիայի դարպասը: Ճիշտ նույնպիսի հաշիվներ գրանցվեցին նաեւ «B» խմբում: «Եվրո 2008»-ի երկրորդ կազմակերպիչը՝ Ավստրիան, զիջեց Խորվաթիային՝ 0:1, իսկ Գերմանիան պարտության մատնեց Լեհաստանին՝ 2:0: Նշված երկու խմբերում մրցաշարային աղյուսակներն այսպիսի տեսք ստացան:
«A» խումբ
Պորտուգալիա 1 1 0 0 2-0 3
Չեխիա 1 1 0 0 1-0 3
Շվեյցարիա 1 0 0 0 0-1 0
Թուրքիա 1 0 0 1 0-2 0
«B» խումբ
Գերմանիա 1 1 0 0 2-0 3
Խորվաթիա 1 1 0 0 1-0 3
Ավստրիա 1 0 0 1 0-1 0
Լեհաստան 1 0 0 1 0-2 0
Երեկ պայքարի մեջ ներգրավվեցին «C» խմբի հավաքականները: Ռումինիան ուժերը չափեց Ֆրանսիայի հետ, իսկ Հոլանդիան՝ Իտալիայի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել