Խաղաղապահները բռնաբարում են երեխաներին
«Երեխաներին հումանիտար աշխատակիցների եւ խաղաղապահների կողմից սեքսուալ բռնություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել եւ ստեղծել հատուկ միջազգային ծառայություն». օրեր առաջ հայտարարել է երեխաների օգնության ֆոնդը (Save the children): Կազմակերպությունը, ըստ newsru.com-ի, հատուկ հետաքննություն անցկացնելուց հետո պարզել է, որ ռազմական գործողությունների եւ բնական աղետների գոտիներում սեքսուալ ծառայությունների դիմաց տալիս են մթերք, փող, օճառ եւ նույնիսկ բջջային հեռախոս:
Այս երեխաների մի մասը նոր է բոլորել վեց տարեկանը: Հետաքննող խմբի խոսքերով, բոլոր կազմակերպություններում, այդ թվում նաեւ «Save the children-ում» կան օրինազանցներ, որոնք ներքաշված են «ամենանողկալի հանցագործությունների մեջ՝ աշխարհի ամենաանօգնական երեխաների դեմ»: Բռնության չափերը մեծ են: Իսկ այն դեպքերում, երբ նմանատիպ հանցագործությունների մասին հայտնում են իշխանություններին, նրանք չեն կարողանում կանխարգելել: Զեկուցողների խոսքերով, հարկավոր է ավելի կատարելագործված միջոցներ, որոնք «Կտեղեկացնեն նման դեպքերի մասին եւ լրացուցիչ ճիգեր կգործադրեն երեխաներին պաշտպանելու եւ համակարգն ամրապնդելու համար»: Ուսումնասիրություններում, ինչի հիման վրա կատարվել են վերոհիշյալ եզրակացությունները, մասնակցել են հարյուրավոր երեխաներ այնպիսի երկրներից, ինչպիսին են Կոտ-դի Իվուարը, Սուդանը եւ Հայիթին: Նշված հրապարակումը համընկավ նրան, երբ միջազգային հանրությունը Չինաստանի երկրաշարժի եւ Միանմայի փոթորիկի դեմ էր պայքարում: «Save the children» կազմակերպության բրիտանական բաժանմունքի տնօրեն Ջեյմս Ուայթբերդն ասում է. «Տվյալ հետազոտությունները ցույց տվեցին, որ գոյություն ունի հանցագործների մի խումբ, որոնք կատարում են գարշելի գործողություններ՝ սեքսուալ բռնություններ են գործադրում աշխարհի ամենաանպաշտպան երեխաների հանդեպ, այն երեխաների, որոնց նրանք պետք է հենց պաշտպանեն: Դժվար է պատկերացնել իշխանություններին չարաշահելու ավելի այլանդակ միջոց եւ երեխաների իրավունքները խախտելու ավելի հրեշային ձեւ»:
Վերջին տարիներին ՄԱԿ-ը եւ միջազգային հանրությունն ամբողջությամբ, նաեւ հումանիտար եւ բարեգործական կազմակերպություններն իրենց վրա են վերցրել մի շարք պարտականություններ այս հիմնախնդիրների դեմ պայքարելու համար: ՄԱԿ-ն այժմ հետաքննում է 150 դեպք, երբ 50 զինվորական կամ քաղաքացիական աշխատակից, որ առաքելված էին Կոնգո, սեռական բռնություն էր կատարել կանանց եւ աղջիկների նկատմամբ, որոնցից մի քանիսն անգամ տասներկու տարեկան էին: Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ զոհերը անապահով ընտանիքների աղջիկներ էին, որոնք զբաղվում էին, ինչպես իրենք են անվանում՝ «գոյությունը պաշտպանելու համար պարտադրված սեքսով»: Պատերազմի հետեւանքով ավերված երկրում, մշակութային ավանդույթներից հեռանալով՝ ծայրահեղ աղքատությունը հարյուրավոր փոքրիկ մարմնավաճառների բերում է զորանոցների մոտ: Նմանատիպ մեղադրանքներ հնչում են ՄԱԿ-ի հասցեին, որը Լիբերիայում եւ Սիեռա-Լեոնեում, նաեւ Կոսովոյում եւ Բոսնիայում զբաղվում է առաքելությամբ: ՄԱԿ-ը հետաքննում է նաեւ Կոնգոյում կատարված բռնաբարությունները, նաեւ այն դեպքը, երբ ֆրասիացի աշխատակցի մոտ հայտնաբերել են հարյուրավոր տեսաերիզներ, որտեղ նա տանջում եւ սեքսուալ նպատակներով օգտագործում էր տեղաբնակ աղջիկներին: Օրերս ՄԱԿ-ի աշխատակիցները հայտարարեցին, որ նրանք ազատել են 7 աշխատակցի: Չնայած այս տեղաշարժին, շատ դեպքերում հռչակման սկզբունքները եւ բարի նպատակները դեռեւս չեն դարձել ռեալ որոշիչ եւ միջազգային որոշակի գործողություններ:
Ակնհայտ է, որ հումանիտար աշխատակիցների ճնշող մեծամասնությունը ոչ մի առնչություն չունի ինչ-որ սեքսուալ բռնության հետ: Նրանք կատարում են իրենց կարեւորագույն աշխատանքը մարդկային կյանքեր փրկելու գործում: Սակայն բոլոր հումանիտար եւ խաղաղապահ աշխատակիցները, որոնք աշխատում են արտակարգ իրավիճակներում, այդ թվում նաեւ բրիտանական «Save the children-ը», պետք է խոստովանեն այն փաստը, որ իրենց շարքերում այդ խնդիրը գոյություն ունի եւ անհրաժեշտ է պայքարել դրա դեմ: Միջազգային հարցերով Լիբերալ-Դեմոկրատ կուսակցության մամուլի քարտուղար Մայքլ Մուրը մեկնաբանում է. «Այս ցնցող զեկույցը առաջ քաշեց այնպիսի հարցեր, որոնց մասին շատերը նախընտրում են լռել: Նման բռնության դեպքերը ավելի զզվելի են, քանի որ զոհ են դառնում ամենաանպաշտպան երեխաները: Բրիտանական կառավարությունը պետք է այս խնդրի համար օգնի ստեղծել համաշխարհային ծառայություն, իսկ ՄԱԿ-ը պարտավոր է ապահովի, որպեսզի բոլոր խաղաղապահները եւ հումանիտար աշխատակիցները պահպանեն բարձրագույն բարոյական չափանիշներ: Օգնություն ցուցաբերող բոլոր ծրագրերում պետք է անցկացվեն խիստ արարողություններ, որոնք գործի կդրվեն այն ժամանակ, եթե ինչ-որ մեկը հայտնվի կասկածի դաշտում»: