Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Հունիս 06,2008 00:00

\"\"«Առանց ընդդիմության իշխանությունը նմանվում է խորհրդային պոլիտբյուրոյի, որին բոլորը ծափ էին տալիս եւ ոչ ոք չէր քննադատում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա համոզված է, որ նոր ստեղծվելիք հասարակական պալատն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ հենց այնտեղ պետք է «եփվեն առողջ առաջարկները»: «Ա1+»-ի հարցին, թե արդյոք կոալիցիոն ուժերի պոտենցիալը բավարար չէ՞ առողջ առաջարկներ «եփելու» համար, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ՝ ոչ, որեւէ երկրի իշխանություն չպետք է բավարարվի իր մտքերով եւ պետք է առաջնորդվի նաեւ ընդդիմության առաջարկներով: Ըստ պատգամավորի՝ Սերժ Սարգսյանն այդ առումով Անդրանիկ Մարգարյանի ուղեգծի շարունակողն է: Պարոն Շարմազանովը չթաքցրեց, որ հավատում է Սերժ Սարգսյանի մղումների ազնվությանը, երկրում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը զարգացնելու նրա վճռականությանը: Սակայն «դժվար է երկրում հեղաշրջման փորձից հետո, կարճ ժամանակահատվածում, երկիրը տանել նորմալ զարգացման հունով»: Բանախոսի կարծիքով, մարտի 1-ի դեպքերին ընդդիմությունը պատրաստվում էր դեռ նախընտրական շրջանում, եւ իր այս պնդումը հիմնավորեց այսպես. «Որեւէ քաղաքական ծրագրի պրեզենտացիա չեղավ, ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է, դավաճան է, տականք է, բիզնեսմենները սկզբում ձեռներեցներ էին, հետո, երբ իրեն չաջակցեցին, դարձան բոմժեր, հայտարարվում էր, որ եթե մենք չընտրվենք, ուրեմն ընտրությունների արդյունքները կեղծվել են եւ պետք է ուժով վերցնենք իշխանությունը»: ՀՀԿ-ական պատգամավորը, պատասխանելով Ժիրայր Սեֆիլյանի արտաքսման հավանականությանը վերաբերող հարցին, ասաց, որ դեմ է ցանկացած հայի՝ հայրենիքից վտարելու փորձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել