Այս գայթակղիչ տիկինը Թեմիսան է կամ, ինչպես ընդունված է ասել մեզանում՝ Ֆեմիդան, որն, ըստ հին հունական դիցաբանության, Զեւսի կինն էր եւ սկզբնական շրջանում մարմնավորում էր վարքի «ճիշտ» նորմերը, իսկ այնուհետեւ դարձավ արդարադատության աստվածուհին: Հայաստանի գլխավոր դատախազության շենքում տեղադրված է Ֆեմիդայի ահա այս արձանը, որտեղ սույն աստվածուհին ներկայացված է որպես բավականին թեթեւ վարքի կին: Դիցաբանական սյուժեի նման մեկնաբանությամբ մեր դատախազությունը, հավանաբար, ինչ-որ բան է ցանկանում ակնարկել: Գուցե իր վերաբերմո՞ւնքը արդարադատության նկատմամբ: