Ապրիլի 30-ին Վարչական դատարանը կարճեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանի նկատմամբ ոստիկանության ներկայացրած վարչական հայցադիմումը, որովհետեւ ոստիկանությունն իր հայցը ետ էր վերցրել: Հիշեցնենք, որ Լ. Եղիազարյանը մեղադրվում էր «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ օրը ՀՀ վարչական դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը Լյովա Եղիազարյանի վճիռը կարդաց ձեռքը գրպանում դրած (լուսանկարում)` փաստելով իր արհամարհանքը ոչ միայն դատավճռի, այլեւ դատարանի եւ նրա մասնակիցների նկատմամբ: Նա նաեւ հասցրեց իրեն լուսանկարող լրագրողին հիշեցնել, որ ինքը ԶԼՄ-ների մասին օրենքի համահեղինակն է եղել եւ հաստատ գիտի, որ այդ օրենքով լրագրողը, իբր, իրավունք չունի
դատարանում լուսանկարել: