Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ՉԳՈՀԱՑՐԻՆ

Հունիս 03,2008 00:00

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների րիտասարդական

միջազգային ավանդական խաղարկությունը, որն անցկացվում է

2000 թվականից եւ մտել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (FILA) տարեկան օրացուցային միջոցառումների ցանկ:

Այս անգամ Երեւան ժամանել էին Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի եւ Վրաստանի 78 հունահռոմեական ոճի ըմբիշներ: Երկու օր տեւած պայքարի արդյունքում ըստ քաշային կարգերի հաղթող դարձան.

50 կգ. Մոհամմադ Հաթամի (Իրան)

55 կգ. Սանալ Սեմյոնով (Ռուսաստան)

60 կգ. Աբուզար Նուրզադեհ (Իրան)

66 կգ. Իլյաս Մագոմադով (Ռուսաստան)

74 կգ. Վարշամ Բորանյան (Հայաստան)

84 կգ. Ալան Խուգաեւ (ՌԴ)

96 կգ. Կոնստանտին Եֆիմով (Ռուսաստան)

120 կգ. Եվգենի Օռլով (Ռուսաստան):

Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների այս խաղարկությունը մրցափորձի ձեռք բերման առումով անգնահատելի նշանակություն ունի հատկապես Հայաստանի երիտասարդ ըմբիշների համար, որոնք այս ամառ շատ կարեւոր մեկնարկներ ունեն առջեւում:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը մրցաշարի ավարտին «Առավոտին» ասաց. «Մեր տղաների մրցելույթներն ընդհանուր առմամբ, բացի Վարշամ Բորանյանից, այս անգամ ինձ այնքան էլ չգոհացրին, չնայած նախապատրաստությունը նորմալ էր ընթացել: Ի՞նչն էր պատճառը, այս պահին միանշանակ դժվար է ասել: Մենք դեռ պետք է վերլուծենք: Հնարավոր է, որ նրանցից շատերը լուրջ չմոտեցան մրցումներին: Գուցե չէին սպասում, որ բավականին լուրջ եւ ուժեղ մրցակիցներ են ունենալու: Փաստորեն, ութ քաշային կարգերում ունեցանք ընդամենը մեկ հաղթող եւ եզրափակիչ գոտեմարտի երկու մասնակից: Ցավոք, 55 կգ քաշային կարգում մեր առաջատար Արթուր Ծատրյանը վնասվածք ուներ եւ բժիշկները նրա մասնակցությունն այս մրցաշարին նպատակահարմար չհամարեցին: Իսկ 66 կգ քաշային կարգում հանդես եկած Արամ Ջուլֆալակյանը վերջերս վիրահատվել էր: Այնպես որ, նա դեռ լավ մարզավիճակի հասնելու ճանապարհին է:

Հուլիսի 15-18-ը Սլովենիայում Եվրոպայի, իսկ 29-ից օգոստոսի 3-ը Ստամբուլում՝ աշխարհի առաջնություններն են: Դեռ երկու ամիս ունենք նկատած թերությունները շտկելու, ըմբիշների հոգեբանական պատրաստվածության վրա աշխատելու համար: Կարծում եմ, դա մեզ կհաջողվի եւ այդ կարեւոր մրցումներից պատվով կվերադառնանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել