Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՏ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ

Մայիս 31,2008 00:00

ՌԴ 46 շրջաններում Հասարակական կարծիքի հետազոտման ռուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների շուրջ 10 տոկոսը համոզված է, որ երկրի նախագահի պաշտոնը տակավին զբաղեցնում է Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Հարցվածների 4 տոկոսը տեղյակ չէ, թե ով է նախագահը, 14 տոկոսը տեղյակ չէ, թե ով է վարչապետը, 1 տոկոսի կարծիքով՝ կառավարությունը ղեկավարում է Դմիտրի Մեդվեդեւը, նույնքան մարդ ենթադրում է, որ վարչապետը Վիկտոր Զուբկովն է: Մայիսի 17-18-ը անցկացված հարցման հիմնական նպատակն էր պարզել, թե ինչ տպավորություն է թողել մարդկանց վրա մայիսի 8-ին Կրեմլում տեղի ունեցած նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը: Հարցված 1600 ռուսաստանցիների մեծ մասը դրական է գնահատել պաշտոնամուտի արարողությունը: Այն հույսի զգացում է առաջացրել հարցվածների 41 տոկոսի մոտ, երկրի համար հպարտություն՝ 35 տոկոսի մոտ, հետաքրքրություն՝ 21 տոկոսի, ոգեւորություն՝ 12 տոկոսի, հիացմունք՝ 6 տոկոսի եւ ուրախություն՝ նույնպես 6 տոկոսի մոտ, իսկ 8 տոկոսն ասել է, որ անտարբերությամբ է դիտել ռեպորտաժը: 3 տոկոսը հիասթափված է, 1-2 տոկոսը՝ ձանձրացած կամ վրդովված է մնացել: Հարցմամբ ընդգրկվածների 13 տոկոսը ասել է, որ իրենց վրա մեծ տպավորություն է թողել նորընտիր նախագահի երդումը, 9 տոկոսի վրա դրական տպավորություն են թողել Մեդվեդեւի առաջին ելույթը եւ խոստումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել