Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ՀԵՏ

Մայիս 30,2008 00:00

Մայիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) համերգը: Մենակատար՝ Պ. Չայկովսկու անվան միջազգային մրցույթի արծաթե շքանշանակիր Սուրեն Բագրատունի, թավջութակ (ԱՄՆ): Ծրագրում՝ Ա. Քորելլի, Վ. Շարաֆյան, Մ. Թիփեթ, Ա. Շնիտկե:Նշենք, որ Սուրեն Բագրատունին դեռեւս միջազգային ճանաչում է ստացել Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելիս: ԱՄՆ-ում կատարողական վարպետության համար արժանացել է Նյու-Ինգլենդի երաժշտական կոնսերվատորիայի դիպլոմի: Ս. Բագրատունին ելույթներ է ունեցել Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Հայաստանի ֆիլհարմոնիկ, Շտուտգարդի ֆիլհարմոնիկ, Boston Pops, Փարիզի L’ Orchestre Jeune ֆիլհարմոնիկ, Weimar Staatskapelle, Ռոստոկի, Էրֆուրտի, Շուհլի ֆիլհարմոնիկ եւ Բեռլինի Halle նվագախմբերի մասնակցությամբ: Նա ելույթներ է ունեցել Լինքոլնի կենտրոնի կամերային երաժշտության միության հետ, Նյուփորթի, Մոսկվայի «Ռուսական ձմեռ», El Paso Pro երաժշտական, Իտալիայի, Շվեյցարիայի, Թայվանի, Մեքսիկայի եւ Բրազիլիայի միջազգային փառատոներում: Մենահամերգներ է ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Ժնեւում, Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, Դրեզդենում, Վաշինգտոնում եւ այլուր: Ս. Բագրատունին Մոսկվայի կոնսերվատորիայի Տրիոյի անդամ է, Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր, Շվեյցարիայի Սուրբ Գալենի միջազգային կամերային երաժշտության, Կանադայի միջազգային երաժշտական փառատոների խորհրդական:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել