Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ«

Մայիս 28,2008 00:00

Առավոտի» հարցերին Հրանտ Մարգարյանի պատասխանները-
Հետընտրական շարժման մասին խոսելիս շեշտեցիք, որ դա ՀՀՇ-ական շարժում էր, չե՞ք ընդունում, որ դա համաժողովրդական շարժում էր:- Ամեն ուժ, ամեն կազմակերպություն, նույնիսկ ամեն անհատ խոսում է ժողովրդի անունից: Եթե մեկը որդեգրում է ժողովուրդ բառը, դա անպայման չի նշանակում, որ դա ժողովրդային է: – Կարելի՞ է այսօր ՀՅԴ-ն համարել Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը, արդեն մոռացա՞ք Ռոբերտ Քոչարյանին: – Մենք ոչ Ռոբերտ Քոչարյանի հենարանն ենք եղել, ոչ Սերժ Սարգսյանի, մենք Դաշնակցություն ենք, որ մեր քաղաքական համոզումներից, մեր պահանջներից ելնելով՝ կայացնում ենք համաձայնություն, տեղի է ունենում համագործակցություն: ՀՅԴ-ն չի կարող որեւէ մեկի հենարանը լինել, բայց կարող է այս պետականության, այս ժողովրդի համար լինել հենարան: – Ինչո՞վ է պայմանավորված գործող նախարարներին փոխելու հանգամանքը, արդյոք ՀՅԴ շարքերում դժգոհությո՞ւն կա, մյուսներն է՞լ են պաշտոն ուզում: – Եթե չընտրվեին Բյուրոյի անդամ, 99%-ով այդպիսի բան չէր կատարվի, ոչ ոք չի խանգարում իրենց, որ շարունակեն նախարար աշխատել, բայց իրենց ցանկությունն է եղել, նաեւ կա հարց՝ հաշվետուի-հաշվառուի հարց, իրենք չեն ուզեցել իրենց դնել այդ անհարմար վիճակի մեջ: Ափսոսում եմ, որովհետեւ հաջողված նախարարներ են եղել, բայց կարծում եմ՝ ճիշտ որոշում էր: – Մարտի 1-ի համար ՀՅԴ-ի մեղքի բաժինը քանի՞ տոկոս է: – Կարծես թե մտքումդ մի բան կա, որ կարծում ես, թե մենք մեզ պետք է մեղավոր զգայինք: Այնքանով ենք մեղավոր, ինչքանով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Ցանկացած հարցի համար պատասխանատու ենք, բայց եթե խոսքը վերաբերում է մարտի 1-ին, բարեբախտաբար, մենք ոչ էս կողմից, ոչ էն կողմից որեւէ ձեւով մասնակցություն չենք ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել