Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ ԱՌԱՋԱՑԱՆՔ

Մայիս 27,2008 00:00

\"\"Շաբաթ ուշ երեկոյան Բելգրադում կայացավ «Եվրատեսիլ- 2008» մրցույթի եզրափակիչ փուլը: Այս անգամ Եվրոպան առաջին հորիզոնականին մոտ թողեց Ռուսաստանին. պատահական չէր, որ Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը երկրորդ անգամ էր մասնակցում այս մրցույթին: Եվ, փաստորեն, նա հաղթեց իր «I Believe» երգով, որը «ծաղկեցնում» էին հունգարացի անվանի ջութակահար Էդվին Մարտոնը եւ ճանաչված գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Ուկրաինան եւ Հունաստանը, չորրորդը՝ Հայաստանը, որը ներկայացնում էր Սիրուշոն՝ «Քելե, քելե» երգով (երաժշտության հեղինակ՝ Հարություն Տեր-Հովակիմյան): Հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար զբաղեցրին Նորվեգիան, Սերբիան, Թուրքիան եւ Ադրբեջանը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ մերձբալթյան երկրներն իրար բարձր միավորներ տվեցին, սկանդինավյանները՝ միմյանց, նույնկերպ վարվեցին նաեւ նախկինում Հարավսլավիայի մաս կազմող պետությունները: Բնականաբար, Հայաստանն ու Ադրբեջանը զերծ մնացին միավորներ «փոխանակելուց», Թուրքիայից ստացանք 10 միավոր, իսկ այս երկրի ներկայացուցչին Հայաստանը այս տարի էլ միավորներ չշնորհեց: Ի դեպ, lenta.ru-ն մեջ բերելով բրիտանական The Time-ի մեկնաբան Թերրի Վոգանի խոսքը, գրում է, որ «Եվրատեսիլը» քաղաքական աստառ ուներ, իսկ ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանի հաղթանակը իրավացի ու վաստակած չէր: 8-րդ հորիզոնականում հայտնված ադրբեջանական դուետի համար «բորբոքված» է նաեւ day.az-ը: Այս թերթն էլ գրում է, որ «մինչեւ չփոխվի «sms»-ներով քվեարկության հիմար սկզբունքը, Ադրբեջանը իր ներկացուցիչներին չի ուղարկելու այդ մրցույթ-ֆարսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել