Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյանն իրազեկեց Ստոյանին

Մայիս 24,2008 00:00

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում հանդիպել է Ագոյի խմբի նոր ղեկավար Ստելյան Ստոյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը արձանագրել է, որ 2001թ.-ից Եվրախորհուրդը մեծապես աջակցել է ՀՀ-ին ժողովրդավարության զարգացման հարցերում: Ագոյի խմբի ղեկավարի խնդրանքով ԱԺ նախագահը իրազեկեց 1609 բանաձեւի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես՝ մարտյան իրադարձությունների պարզաբանման նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին, որի աշխատանքներում ներգրավված են լինելու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ՝ միջազգային կազմակերպությունների փորձագետներ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ նշված է. «Համակողմանի քննարկվեց մարտյան իրադարձությունների հետեւանքով ձերբակալված մարդկանց խնդիրը: ԱԺ նախագահը պարոն Ստոյանի խնդրանքով ներկայացնելով ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ նշեց, որ այդ հարցի շուրջ մայիսի 19-ին հանրապետության նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ հստակ արձանագրվել է, որ ծանր քրեական հանցագործություններ կատարած մարդիկ անվերապահորեն պիտի պատժվեն, որեւէ մեկը չպետք է հետապնդվի իր քաղաքական հայացքների համար: Ագոյի խմբի նորընտիր ղեկավարը մեծ գոհունակություն հայտնեց ԱԺ նախագահի հաղորդած մանրակրկիտ ու ծավալուն տեղեկատվությունից, հատկապես կարեւորեց, որ 1609 բանաձեւի կիրարկման համար ստեղծված աշխատանքային խումբը ղեկավարում է ՀՀ նախագահը՝ դա վկայում է Հայաստանի իշխանությունների լուրջ եւ շահագրգիռ վերաբերմունքը` ԵԽԽՎ բանաձեւի կատարմանը: Պարոն Ստոյանը կարեւորեց այն, որ ԱԺ-ում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծվելու՝ ներգրավելով խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Նրա գնահատմամբ՝ շատ կարեւոր է հանձնաժողովի լիազորությունների սահմանումը, մարտյան իրադարձությունների ոչ միայն հետեւանքները, այլեւ պատճառները բացահայտելը, որ կնպաստի հասարակության մեջ վստահության մթնոլորտի ձեւավորմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել