Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության պատասխանը

Մայիս 24,2008 00:00

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Առավոտ» օրաթերթի մայիսի 21-ի թիվ 84-ում տպագրված «Դատախազությունն արհամարհում է դիմումը» հոդվածին: «Դատախազությունում օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվում ստացված բոլոր դիմումներին, որոնց քննարկման արդյունքների մասին դիմումատուները տեղյակ են պահվում։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացի Մաքսիմ Գաբրիելյանին, ապա տեղեկացնեմ, որ նրանից ՀՀ դատախազությունը ստացել է մեկ դիմում՝ 2006 թ. հունիսի 20-ին։Դիմումը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որը 22.06.06թ. ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննարկմանը, ինչի մասին Մ. Գաբրիելյանը գրավոր տեղեկացվել է։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում նշված դիմումն ուսումնասիրվել է եւ դեռեա 19.07.2006 թ. Մ. Գաբրիելյանին ուղարկվել է գրավոր պատասխան, որի լուսապատճենը կցվում է։Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ-ում իրականացված ղատաիրավական բարեփոխումների շրջանակներում վերանայվել են խորհրդային Հայաստանի տարիներին դատախազությանը վերապահված լիազորություններն ու գործառույթները եւ, եթե ԽՍՀՄ-ի ժամանակ դատախազը կարող էր անմիջական մասնակցություն ունենալ նաեւ քաղաքացիաիրավական վեճերի լուծմանը՝ հանդես գալով կողմերից որեւէ մեկի օգտին, ապա բարեփոխումների արդյունքում այդ լիազորությունը վերացվել է»,-ասվում է պատասխանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել