Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԵՑԻՆ

Մայիս 24,2008 00:00

\"\"

ՀՀ ԱԺ երկու խմբակցություններ՝ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, նաեւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանը մինչեւ մայիսի 20-ն էին դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ միջնորդելով, որ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվի այլ միջոցով: Նրանք երաշխավորել էին, որ «ազնիվ մտավորական, հայագիտության նվիրյալ գիտնական», Արցախի ազատամարտին իր մասնակցությունը բերած, Սփյուռքի մտավորականների շրջանում հեղինակություն վայելող եւ «հայ միջնադարյան ձեռագրերի բացառիկ մասնագետ» Ա. Բանուչյանը չի խոչընդոտի քրգործի քննությանն ու ազատության մեջ գտնվելով` չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից: Սակայն մայիսի 20-ին Ա. Բանուչյանի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել