Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուշի վիկինգով ի նարոդա նե պոռադնիլիս»

Մայիս 23,2008 00:00

Գտնում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը

«Աշխարհում 5 հազար տարվա քաղաքակրթության մեջ կա՞ իրավաբանական որեւէ կետ, որտեղ կոչ է արվում նստել երկխոսության կամ բանակցությունների՝ գողի հետ: Իշխանագողությունը որպես պետական հանցագործություն՝ համարվում է ավելի ծանր հանցագործություն, քան սոված մարդու կողմից մի պատառ հացի գողությունը»,- այսպես է վերաբերվում Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եվրոպական կառույցների կողմից հնչող երկխոսության առաջարկներին՝ դրանք որակելով հոխորտանքներ: Ներողություն խնդրելով առաջին նախագահից՝ բանախոսն ասում է, որ «իշխանագողության» հիմքերը Հայաստանում դրվել են նրա պաշտոնավարության ընթացքում եւ 15 տարվա պատմություն ունեն. «Հատկապես դավալեցի չարաճճի տղան: Այո, մեր ազգային հերոս Վազգենը, որը երեք պետական հեղաշրջումների հեղինակն է»: Ներկա իրավիճակում բացառելով կողմերի միջեւ երկխոսությունը՝ մարքսիստը կարծում է, որ «քաղաքական, տնտեսական, գաղափարական ռեսուրս այս իշխանությունները չունեն: Վիկինգների դիկտատուրան մեկ տարուց ավելի չի ձգի»: Հարցին մասնագիտական մոտեցում ցուցաբերելով՝ Դ. Հակոբյանը հայտարարում է, որ հայ ազգը այժմ գտնվում է բարոյահոգեբանական տեռորի ներքո: «Անդրանիկ Հովակիմյանը իշխանությունների բարոյահոգեբանական տեռորի զոհ դարձավ»,- ցավակցելով նրա հարազատներին՝ ասում է մարքսիստը եւ հավելում, որ զոհերը միայն մարտի 1-ի 10 զոհերը չեն կամ 300 ֆիզիկապես ջարդվածները. «Ազգի կեսն այսօր գտնվում է բարոյահոգեբանական տեռորի ազդեցության տակ: Ազգը նորմալ աշխատել, գործել այսօր չի կարող»:

Բարոյահոգեբանական տեռորը դադարեցնելու համար Դավիթ Հակոբյանը իշխանություններին կոչ արեց վեհություն ցուցաբերել. «Ես սա ասում եմ, որ Ազատիչի խորհրդատուները խելքները գլուխները հավաքեն: Բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատություն տալուց հետո՝ նոր կարելի է երկխոսություն սկսել»:

Բանախոսը նաեւ մանրամասնեց առաջին նախագահի պատմական առաքելությունը. «Նա երկրորդ անգամ ազգը հանեց ոտքի իր ազգային արժանապատվությունը պահպանելու համար` հանուն կենսաբանական անվտանգության: ՀՀՇ-ն եղել է եւ մնում է քաղաքական այն կատալիզատորը, որը 1988-89թթ. դարձավ ազգային զարթոնքի կատալիզատոր: Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրը գաղափարական, նոր, հզոր ուղեղներին քաղաքական ուղեծիր հանելն է, որը նա սրբությամբ կկատարի: Որքան էլ իշխանական ճամբարի վիկինգների քաղաքական լակեյները զուռնա փչեն, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը անցյալն է վերադարձնում կամ անցյալի ռեւանշն է՝ դա կատարյալ խաբեություն է»: Փոխարենը՝ մարքսիստը բավականին կոշտ գնահատականներ տվեց ՀՀ երկրորդ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին. «Ասում են՝ Քոչարյանը շատ է ուզում քաղաքապետ կամ վարչապետ դառնալ: Նրանից ամեն ինչ սպասելի է: Ինչպես ասել է Մարքսը՝ «Տգետները չափից ավելի համարձակ են ու վտանգավոր»: Ես այդ մարդու տգիտության մասին վաղուց եմ ասել: Իվան Գրոզնին մի լավ խոսք ունի. «Տոտ, կոտորիյ պոդնիմայետ ռուկու նա նարոդ, էտո նե վերնիյ պյոս»: Այդ ես չեմ ասում, այդ լետոպիսներն են ասում: Այդպիսին է դաժան պատմությունը»: Իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանի մասին ասում է. «Իշխանական այրերի եւ ժողովրդի հոգին այդպես էլ չմերձեցավ: Սերժ Սարգսյանը, որպես մայր մեղու, հասարակական փեթակի կողմից չընդունվեց: Ավելի լակոնիկ ասեմ` «դուշի վիկինգով ի նարոդա՝ նե պոռադնիլիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել