Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԵՔ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ

Մայիս 23,2008 00:00

\"\"

Ստրասբուրգում գտնվող ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարտին Հայաստանում տեղի ունեցածին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ողբերգական դեպքերի պատճառ չէր կարող լինել մարդկանց դժգոհությունը սոցիալական վիճակից, որովհետեւ վերջին տարիներին այն աստիճանաբար բարելավվել է, իսկ հունվարից 60 տոկոսով բարձրացել են թոշակները, զգալիորեն ավելացել են աշխատավարձերը: Պարզունակ է նաեւ այն մոտեցումը, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը ուժ է կիրառել: Նկարահանումները վկայում են, որ այնտեղ ոչ միայն խաղաղ ցուցարարներ կային, այլեւ մետաղե ձողերով ու մոլոտովյան կոկտեյլներով զինվածներ, կիրառվել են նռնակներ, հանրահավաքի վայրից մինչեւ մեկ կիլոմետրի վրա թալանվել եւ ավերվել են խանութներ»: Իսկ Թերի Դեւիսը ողջունել է մարտի դեպքերի ուսումնասիրման նպատակով հանձնաժողովի ստեղծումը. «Միաժամանակ նշեց, որ հանձնաժողովը չի կարող դառնալ միակ պատասխանատուն կատարվածի պատճառները բացահայտելու հետ կապված: Մասնավորապես՝ չափազանց կարեւոր է գործի քննությունը իրավապահների կողմից եւ զոհերից յուրաքանչյուրի մահվան պատճառների բացահայտումը ու մեղավորների պատժումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել