Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարկոմավտո» ընկերությունը տասը տարեկան է

Մայիս 22,2008 00:00

«Կարկոմավտո» ընկերությունը իր գործունեությունը սկսել է տասը տարի առաջ:Այն ստեղծվել է Հայաստանում ավտոբիզնեսի հիմնադիր, հայտնի գործարար Ռաֆայել Շախմուրադյանի կողմից, որպես ԳԱԶ մակնիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:Այսօր էլ ընկերությունը գրավում է առաջատար դիրքեր ռուսական ավտոմեքենաների ներկրման, իրացման եւ հետագա տեխնիկական սպասարկման ոլորտում: Բավական է նշել, որ, բացի ԳԱԶ ավտոմեքենաներից, «Կարկոմավտո» ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է ՈՒԱԶ, ԶԱԶ, ՊԱԶ եւ մի շարք այլ հանրահայտ ավտոգործարանների արտադրանք: Սակայն, ինչպես եւ հիմնադրման օրվանից, այնպես էլ ներկայումս, ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները հանդիսանում են «Կարկոմավտո» ընկերության վաճառքների առաջատարը:Այս ռուսական ավտոմեքենաները վաղուց արդեն իրենց ուրույն տեղն են գրավել հայաստանյան ավտոշուկայում դեռեւս խորհրդային տարիներից: Պատահական չէ, որ «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաները մեծ պահանջարկ էին վայելում թե բարձրաստիճան ղեկավարների, թե հասարակ ավտոսիրողների շրջանում: Շնորհիվ «Կարկոմավտո» ընկերության, այս երբեմնի երազանք թվացող ավտոմեքենաները հասանելի դարձան լայն սպառողին:Հայաստանում պաշտոնապես ներկայացվելու այս տասը տարիների ընթացքում ԳԱԶ-ի ավտոմեքենաները, լինի բոլորի կողմից սիրված «Վոլգա»-ն, թե ոչ պակաս մասսայականություն վայելող Գազել եւ Սոբոլ բազմաֆունկցիոնալ բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաները, ենթարկվել են շարունակական կատարելագործման, եւ արդեն իսկ համապատասխանում են եվրոպական բարձր չափանիշներին: Մասնավորապես «Վոլգա» սեդանը բոլորովին վերջերս ստացավ նոր գերմանական սրահ, իսկ այդ շարքի որոշ մոդելներ համալրվեցին «Chrysler» շարժիչներով:Այսօր արդեն ԳԱԶ մակնիշի մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ կարելի է տեսնել հայաստանյան բոլոր ճանապարհներին, ինչը վկայությունն է այն փաստի, որ այս մակնիշի ավտոմեքենաները շարունակում են օգտվել լայն պահանջարկից:Նշելով իր գործունեության 10-ամյակը՝ «Կարկոմավտո»-ն հերթական անգամ ուշադրություն է հրավիրում «Վոլգա» ավտոմեքենաների նոր սերնդի վրա: Այս կապակցությամբ, հատուկ մարզերի բնակիչների համար ընկերությունը հանդես է գալիս ապառիկային նոր առաջարկով: Այս ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ձեռք բերելու «Վոլգա» ավտոմեքենա՝ ընդամենը 10% կանխավճարով, իսկ ամսական վճարը կկազմի ընդամենը 79 000 դրամ: Այսպիսով, է՛լ ավելի մատչելի է դառնում որակյալ եւ մեր ճանապարհներին հարմար ավտոմեքենա ունենալը:Պահանջարկի աճի գործընթացում մեծ դեր է խաղում ԳԱԶ ավտոմեքենաների պահեստամասերի եւ տեխնիկական սպասարկման մատչելիությունը: Ի դեպ, հավատարիմ մնալով իր 10-ամյա ավանդույթներին, «Կարկոմավտո» ընկերությունը հանդիսանում է հանրապետությունում ԳԱԶ ավտոմեքենաների պահեստամասերի միակ պաշտոնական ներմուծողը, ինչպես նաեւ միակը, որը իրականացնում է երաշխիքային սպասարկում:Այս տարի «Կարկոմավտո» ընկերությունը պատրաստվում է շահագործման հանձնել ԳԱԶ գործարանի կորպորատիվ ստանդարտներին համապատասխանող նոր, ավելի ընդարձակ ավտոսրահ, որտեղ կներկայացվի ռուսական այս ավտոկոնցեռնի ողջ տեսականին:Մշտական հոգատարությունը սպառողի հանդեպ հանդիսանում է մեր գլխավոր կարգախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել