Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԱԿՈՑ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Մայիս 22,2008 00:00

Երեկ մայրաքաղաքի Տերյան փողոցում, ժ.15.00-ի սահմաններում, Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կրակել է Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Ինչպես «Ա1+»-ին պատմել է Մ. Դանիելյանի ընկերը, իրենք ավտոմեքենայով լուսացույցի տակ կանգնած են եղել, երբ Միքայելը նկատել է Տերյան փողոցով քայլող իր ընկերոջը եւ ավտոմեքենայի միջից ողջունել նրան: Այդ պահին նրանց ավտոմեքենայի ետեւում կանգնած BMW մակնիշի ավտոմեքենան սկսել է առանց դադարի ձայնային ազդանշաններ տալ, իսկ երբ Միքայել Դանիելյանը շրջվել եւ հարցրել է, թե ի՞նչ է պատահել՝ BMW-ից իջել է մի երիտասարդ, հայհոյել Դանիելյանին, հընթացս ասելով՝ «հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկ, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ», ու գրպանից հանելով ատրճանակը՝ կրակել է Միքայել Դանիելյանի կրծքավանդակին: Ըստ ընկերոջ՝ թեեւ Մ. Դանիելյանի վրա եղել են արյան հետքեր, նրան բուժօգնություն չի ցուցաբերվել, քանի որ մինչեւ շտապօգնության մեքենան կհասներ դեպքի վայր, ոստիկաններն արդեն Դանիելյանին տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանության բաժին: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չի՝ կրակոցը եղել է դատարկ փամփուշտով: Տ. Ուրիխանյանի խոսքերով էլ՝ Միքայելն ու ընկերը տաքսու միջից «անբարո արտահայտություններ էին նետում անցորդ աղջիկների հասցեին: Պատուհանից հանած ձեռքը պարզեց՝ մի աղջկա դիպչելու համար: Դա տեսնելով ու հաշվի առնելով, որ մեքենան խանգարում էր երթեւեկությանը, ազդանշանով փորձել եմ դիտողություն անել: Ապա շրջանցել եմ մեքենան, շարունակել ճանապարհս: Նրանք ետեւիցս եկել են՝ հայհոյելով, գոռգոռալով եւ ձեռքերով կանգնեցնելով մեր մեքենան: Կանգնել եմ, իջել ու այդ պահից խնդրում եմ արարքներս դիտարկել որպես հայ տղամարդու, ոչ թե կուսակցության նախագահի»: Առաջացած ծեծկռտուքի արդյունքում, ըստ Տ. Ուրիխանյանի՝ «ստիպված եղա պաշտպանվել. ձեռքս տարա ինձ ամրագրված օրինական ատրճանակին եւ անգնդակ փամփուշտով կրակեցի օդ: Դրանից նա մի փոքր սթափվեց, կաշկանդվեց, բայց հասկանալով, որ իրեն վնաս չի պատճառվել՝ շարունակեց քաշքշոցը: Ես էլ զանգահարեցի ոստիկանություն»: Տ. Ուրիխանյանը միջադեպը քաղաքական հաշվեհարդար է որակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել