Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ես դիմում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին

Մայիս 22,2008 00:00

\"\"Իմ ամուսինը չվախեցավ ի լուր աշխարհի հայտարարել իր սրտանոթային հիվանդության մասին, որն ի հայտ եկավ՝ հաշվի առնելով ժառանգական հակվածությունը: Այդ մասին ամոթ չէ խոսել: Համատեղ կյանքի տարիներն ինձ թույլ են տալիս հայտարարել, որ նա երբեք ոչնչից չի վախենում: Ես շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ իրենց կողմից ներկայացված ճշգրիտ ախտորոշման համար:

«Հայոց աշխարհ» օրաթերթի երեկվա համարում Վրեժ Ահարոնյանը պնդում է, որ Արմեն Գասպարյանն իմ ազգականն է: Դա զազրախոսություն է: Պարոն Ահարոնյան, վախեցեք Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածից, որը նաեւ ձեզ է սպառնում: Մի՞թե «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանները, ովքեր ավելի խիստ ախտորոշում են ներկայացրել, նույնպես իմ ազգականներն են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Կարապետյանը քաղաքական գործիչ է, ինձ ոչինչ չի մնում անել, քան դիմել ամբողջ աշխարհի մասնագետների օգնությանը: Դրանով ես վտանգից զերծ կպահեմ իմ բոլոր «ազգականներին»:

Ես դիմում եմ բոլոր լրագրողներին, խնդրելով նրանց՝ ընկալել իմ ներկա իրավիճակը: Թույլ տվեք մեզ կայացնել ճիշտ, ոչ հապճեպ որոշում՝ հաշվի առնելով այս հիվանդությունից բխող բոլոր վտանգները:

Արամ Կարապետյանը երեք երեխաների հայր է: Ես չեմ ցանկանում այսօր խոսել այն մասին, որ վերջին 3 ամիսների ընթացքում նա նստել է մեկուսարանում, ում մեղադրում են, եւ նրա մեղքը բացարձակապես ապացուցված չէ: Ես չեմ ցանկանում այսօր խոսել այն մասին, որ ստեղծված իրավիճակում աշխարհի յուրաքանչյուր այլ երկրում դատավորն իրականացնում է արդարադատություն: Թող բժիշկները որոշեն՝ կարելի՞ է, արդյոք, նման հիվանդին պահել եւ բուժել բանտախցում: Ձեր այսօրվա ճիշտ, բայց եւ ծանրակշիռ դիրքորոշումն անհրաժեշտ է Արամ Կարապետյանին առավել, քան երբեւէ: Դուք իրավունք ունեք գրել, իրավունք ունեք խոսել: Գրել եւ ասել, բայց միայն ճշմարտությունը, ի բարօրություն Հայաստանի ապագայի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել