Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ

Մայիս 22,2008 00:00

\"\"

16 տարվա անհայտությունից հետո վերջերս ինտերնետում հայտնվեց ադրբեջանական մի տեսագրություն, որտեղ, ըստ ամենայնի, ցույց են տրվում Մարտակերտի շրջանում 1992թ. զոհված «Արաբո» ջոկատի մարտիկների դիակները: Նման տեսագրության մասին չէին կարող չիմանալ ՀՀ զինվորական ղեկավարներն ու հատուկ ծառայությունները: Չնայած դրան, 16 տարի շարունակ ՀՀ իշխանությունները հստակ տեղեկություններ չէին տալիս ազատամարտիկների հարազատներին եւ նույնիսկ հուսադրում էին նրանց: Երեկ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին (լուսանկարում) 79 զոհվածների ծնողները հիշեցրին, որ 3 տարի առաջ նա իրենց հայտնել է Նոյեմբերյանի ԱԱԾ-ի ղեկավարի տեղեկությունը, ըստ որի՝ 17 անհետ կորածների տեղը բացահայտվել է: «Առավոտի» հարցին, թե այդ ԱԱԾ-ականը որպես վկա հանդես կգա՞ հնարավոր հետաքննության ժամանակ, պրն Եղիազարյանն ընդամենն ասաց, որ, իրոք, նման տեղեկություն ինքը ստացել է:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել