Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկու կոմպոզիտոր՝ նույն թեմայով

Մայիս 20,2008 00:00

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին կոմպոզիտորներ Արամ Սաթյանն ու Լեւոն Չաուշյանը: Նրանք խոսեցին առաջիկայում ստեղծվելիք մշակութային ալիքի եւ մշակութային քաղաքականության մասին:«Շատ ողջունելի է, որ նման ալիք ենք ունենալու… Այսօր ոչ մի հեռուստածրագիր չունի երաժշտական խմբագիր: Այսինքն՝ հեռուստաընկերությունները չեն կարող երաժշտական որոշակի քաղաքականություն վարել: Եթե հիշենք՝ մինչ 1997թ. կար հեռուստատեսության եւ ռադիոյի երաժշտական խմբագրություն: Ի դեպ, ինքս էլ աշխատել եմ այդտեղ: Կար դասական երաժշտություն, կար ժողովրդական, էստրադային եւ ջազային երաժշտություն: Իմիջիայլոց, այդ սկզբունքով են աշխատում աշխարհի բոլոր հեռուստառադիոկայանները: Հեռուստատեսությունն ու ռադիոն ոչ միայն տեսնելու եւ լսելու համար են, այլ նաեւ՝ ստեղծելու: Այս առումով՝ մշակութային ալիքը կարող է մեծ դեր ունենալ: Այդ դերի մեջ պետք է իր լուման ունենա Կոմպոզիտորների միությունը, որն այսօր չի աշխատում: Հիմնականում դատարկ են այն սենյակները, որտեղ պետք է նստի նախագահը, տեղակալները: Ժամանակին երաժշտության բնագավառի բոլոր պաշտոնները զբաղեցնում էին կոմպոզիտորներ, քանի որ կոմպոզիտորը պրոֆեսիոնալ էր, քաջատեղյակ աշխարհի երաժշտական անցուդարձին: Այսօր Կոմպոզիտորների միությունը մի կողմ է քաշվել, եւ երաժշտական կյանքը հետզհետե սպառվում է»,- ասաց Ա. Սաթյանը: Լեւոն Չաուշյանն էլ, փաստելով, որ տասնամյակներ շարունակ հայկական երաժշտությունն ուներ հսկայական զարգացում՝ հավելեց. «Կոմպոզիտորների միությունը դարձավ անիմաստ հաստատություն: Ճիշտ է, կազմակերպվում են համերգներ, սակայն համերգներն էլ ունեն իրենց օրենքները, եթե համերգի ծրագիրը ստրատեգիկ չի կառուցվում, եթե ճիշտ ընտրություն չի կատարվում, եթե կատարողականին մեծ ուշադրություն չի դարձվում՝ համերգը դառնում է հակագովազդ: Անգամ լավ գործերը տուժում են իրենց կողքին հնչող վատ գործերի պատճառով… Ես երկար տարիներ է, ինչ չեմ համագործակցում այդ կազմակերպության հետ, չնայած Միրզոյանի ժամանակ եղել եմ նախագահի տեղակալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել