Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ

Մայիս 16,2008 00:00

\"\"

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում մայիսի 14-ին կայացած դատական նիստին գնդապետ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Հովհաննես Հարությունյանին բերեցին ոտքերն ու ձեռքերը շղթայված: Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանը հրամանատարն է «Արաբկիր» ջոկատի, որը մասնակցել է պաշտպանական մարտերին: 1990-ին նա դարձավ Հատուկ գնդի վաշտի հրամանատարը, որի գործունեության մեջ էր մտնում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ապահվումը: 1992թ.-ին Հովհաննես Հարությունյանը դարձավ Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանության առաջին պետը: … Այն բանից հետո, երբ Հովհաննես Հարությունյանը նախագահական ընտրություններում դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը՝ դատապարտվեց մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման՝ մոտ 40 փամփուշտ պահելու համար: Ամուսնուն շղթայված տեսնելուց հետո
Հովհաննես Հարությունյանի կնոջ գրած հոդվածը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել